ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Աղիների քաղցկեղի դեմ լավագույն մթերքները. oncology.am
Մեծ Բրիտանիայի գիտնականների կողմից իրականացված հետազոտության արդյունքում պարզվեց, որ աղիների քաղցկեղի և աղեստամոքսային ուղու այլ հիվանդությունների զարգացման համար նպաստող գործոն կարող է լինել արիլային ածխաջրածնային ընկալիչ սպիտակուցի անբավարարությունը: Սովորական կաղամբը և բրոկոլին կարող են օրգանիզմը պաշտպանել այդ անբավարարությունից:
Հետազոտության արդյունքները հրապարակել է MedicalXpress-ը: Գիտնականները պարզեցին, որ վերոհիշյալ սպիտակուցի պակասը փոխկապակցված է աղիների բորբոքման և աղեստամոքսային ուղու ուռուցքային հիվանդությունների զարգացման բարձր ռիսկի հետ:
Ըստ հետազոտողների, տվյալ նյութի բացակայության դեպքում պաշտպանական հյութ արտադրող բջիջներ չեն ձևավորվում: Սակայն, ինչպես պարզվեց, «կաղամբային սննդակարգը» նպաստում է էպիթելի ամբողջականության վերականգնմանը և չարորակ ուռուցքների առաջացման ռիսկի զգալի իջեցմանը: Հետազոտության հեղինակները նշում են նաև, որ իրենք կարողացան համոզվել, որ աղիների բորբոքման, ինչպես նաև հաստ աղու քաղցկեղի առաջացման վրա սնվելու ազդեցությունը ոչ թե պարզապես զգալի է, այլ ուղղակի հսկայական է:
«Մենք հայտնաբերեցինք հաստ աղու քաղցկեղի առաջացման վրա ճարպերով հարուստ և բանջարեղենով աղքատ սննդակարգի այնպիսի ահռելի ազդեցություն, որ այն ուղղակի ապշեցրեց մեզ».- այսպես եզրափակեց հետազոտության ղեկավար բժիշկ Գիտտա Ստոքինգերը:
14.09.2018 Կարդացեք նաև
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYpKMT59' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ